ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրեջանական ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ֆրանսիան, որը Ուկրաինային տրամադրել է հեռահար հրթիռներ, հասկացրել է, որ Կիևին ռուսական տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու թույլտվության տարբերակը մնում է օրակարգում։
«Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախոսը վերցրել էին» և այլն։ Զավեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրոք դժվար է զսպել սարկազմը, և երեկվանից դաշտը ողողած, երբեմն շատ որակյալ հումորային գրառումները լրիվ հասկանալի են։ Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել, եկեք նայենք պրոցեսի խորքը։ Կատարվածն ուղիղ կապ ունի առաջիկա ամիսների պրոցեսների, պետության ապագայի ու մեր յուրաքանչյուրի ընտանիքների հետ։ Սա պետք է լրջացնի բոլորիս։
Ռուսաստանն ընդունելի չի համարում ռազմաճակատի գծում ռազմական գործողությունները սառեցնելու տարբերակը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի մասին լուրերը։
2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Այս մասին X-ի իր էջում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիեր Դըկոտինյին:
Իրան–Ադրբեջան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան արտադրության զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, Reuters-ին տեղեկացրել են ԱՄՆ երկու պաշտոնատար անձինք և որոշմանը ծանոթ մեկ աղբյուր։
Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալիքին հայնել է, որ Ադրբեջանում բրիտանական և իսրայելական ընկերությունների գործունեությունը լրջորեն աղտոտել է Կասպից ծովը՝ հակառակ Թեհրանի և Բաքվի համաձայնագրերին և Թեհրանի կոնվենցիայի դրույթներին։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։
Ֆրանսիական «Le Figaro» թերթը ջնջել է Լոնդոնի և Փարիզի կողմից իրենց «SCALP/Storm Shadow» հրթիռներով Ռուսաստանին հարվածելու թույլտվության մասին լուրը: