Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է
Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:
Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սա երկու երկրների առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցն էր ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։
Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կնպաստի Հայաստանի և նրա ժողովրդի զարգացմանը, բարգավաճմանը և անվտանգության ապահովմանը:
Հայոց առաջին լուսավորիչ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքից մի կտոր ընծայաբերվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Այսօր Աﬔնայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր աթոռում մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, որից հետո միասնական աղոթք է հնչել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական համաժողովից հետո։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։
Թեև սեպտեմբեր ամսին «Իմ սիրելի երկիր» ֆիլմը, որի ռեժիսորը ծագումով հայ հորդանանցի Սարին Հայրապետյանն է, ընտրվել էր «Օսկարի» «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն «հաշվի առնելով, որ ֆիլմը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ադրբեջանական կողմի մտահոգություններն անմիջապես ներկայացվել են հորդանանյան կողմին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների՝ օկուպացված Արցախի մասին ֆիլմը Հորդանանի կողմից «Օսկարի» անվանակարգից հանելու մասին հարցին։
Ադրբեջանը եռակողմ հայտարարության իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարել, Եռաբլուրում այս մասին լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ամերիկահայերի աննախադեպ ազդեցությունը ընտրություններում, դա հանձնախմբի մեկամյա քարոզչության արդյունքն է ողջ համայնքի էլեկտորալ ուժի եւ կոալիցիոն գործընկերների ռազմավարական օգտագործման գծով կարեւոր նախագահական նահանգներում եւ Կոնգրեսի թեժ ընտրություններում, նշվել է կազմակերպության հայտարարությունում։
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն զգուշացրել են երկրի իշխանություններին, որ եթե Արդարադատության նախարարության կողմից առաջարկված և խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխություններն ընդունվեն, որոշ միջազգային ժողովրդավարական կառույցներ կարող են նրանց զրկել ֆինանսավորումից, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։