Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58089

Բոլոր հոդվածները

  • 2024-10-24 19:49
    обзор прессы

    Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին

    «Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացվում են, թե ինչպես է 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում և ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Հոդվածում ներառված են միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

  • 2024-10-24 19:48
    обзор прессы

    Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ

    Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր, գրում է «Հետք»-ը:

  • 2024-10-24 19:43
    обзор прессы

    Ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի քրդական զինյալների թիրախներին

    Իր պաշտպանական օբյեկտի վրա ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, Թուրքիան հինգշաբթի երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում ենթադրյալ քրդական զինյալների թիրախներին, հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը:

  • 2024-10-24 19:37
    обзор прессы

    Աշոտ Մելիքյան․ Երկու լավ և մեկ վատ լուր ԶԼՄ-ների համար

    «Այս ասուլիսին ես եկել եմ երկու լավ և մեկ վատ լուրով: Առաջին լավ լուրն այն է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել: Դա այն հազվագյուտ ժամանակաշրջաններից է, երբ հուրախություն մեզ՝ այդ ցուցանիշը զրո է: Երկրորդ լավ լուրն այն է, որ տարատեսակ այլ ճնշումների քանակը նույնպես նվազել է մոտ 2,5 անգամ»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

  • 2024-10-24 19:24
    обзор прессы

    COP29-Ն ԸՆԴՈՒՆՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԸ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

    Ադրբեջանը, որը կհյուրընկալի COP29-ի կլիմայական գլոբալ գագաթնաժողովը, հաջորդ տասնամյակի ընթացքում հանածո գազի արդյունահանման զգալի ընդլայնում կարձանագրվի, ասված է նոր զեկույցում։ Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ կարևոր ​​բանակցությունները չպետք է վերահսկեն նրանք, «ովքեր շահագրգռված են աշխարհը հանածո վառելիքից կախված պահելով»:

  • 2024-10-24 18:38
    обзор прессы

    Արամ Համբարյան․ Ակնհայտ է` հայկական քվեն նշանակություն ունի

    ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից արցախահայության տեղահանության, էթնիկ զտումների, Քամալա Հարիսի անգործության և քրիստոնյաների հետապնդումների վերավերյալ հայտարարությունից հետո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ փոխանցելով նաև Հայ դատ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի նկատառումները։

  • 2024-10-24 16:56
    обзор прессы

    «Հրապարակ»․ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՏԵՔՍՏԸ ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ

    Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր «Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:

  • 2024-10-24 16:26
    обзор прессы

    Սիսիանը նոր քաղաքապետ ունի

    Սիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։