Դատավոր Արտուշ Գաբրիելյանից կբռնագանձվի անշարժ գույք, ավտոմեքենաներ և գումար
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։