Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն մենք գործ ենք անում, թող անեն այդպիսի գործեր. Ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետև երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ դահլիճում Հովիկ Աղազարյան-Արգիշտի Քյարամյան բախմանը և հնչած հայտարարություններին՝ կապված կոմպրոմատների, կալանքը, որպես ճնշման միջոց օգտագործելուն: