Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետդեպի պատվիրակությանը
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:
Մոտ երկու շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանի նման հայտարարությանը ես արդեն արձագանքել եմ, ասելով, որ Արցախի իշխանությունների և ԱԺ-ի մահվան լուրերը չափազանցված են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե իրենք չեն ճանաչում Արցախի իշխանություններին:
ՆԱՏՕ-ի անդամները չպետք է վախենան Կրեմլի կողմից բխող միջուկային սպառնալիքներից՝ փորձելով թուլացնել Արևմուտքի ռազմական աջակցությունն Ուկրաինային, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Իսկ հաջորդ շաբաթ մեկնարկող միջուկային զորավարժությունները, նրա խոսքով, ցույց կտան նման սպառնալիքներին արձագանքելու պատրաստակամությունը։
Հայաստանում զինծառայողների ատեստավորման գործընթացին խոչընդոտող ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի օրենքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով գնդապետ Սասուն Բադասյանի՝ պաշտոնանկ անելու պատճառների մասին մամուլում շրջանառվող լուրերը։
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Երևանում կկայանա հայ- ֆրանսիական «Բալետ Փարաջանով» բալետային ներկայացման պրեմիերան։
Այն, ինչը կատարվում է աբսուրդի ժանրից է և ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործը կրկին վերաբացելուն։
Օսլոյում գտնվող Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։ Մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը, որը միավորում է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից փրկվածներին, հայտնում է Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: