Պարզվել է «ГАЗель»-ի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։Հայտնում է Shamshyan.com-ը: