Ֆրանկ Շվաբե․ Ադրբեջանը մեղադրում է նրանց, ովքեր քննադատում են երկրում իրավիճակը հայանպաստ դիրքորոշման համար
«Շատ տեղեկություններ են ստացվում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, մենք պետք է քննարկենք և կանխենք պատերազմները, բռնությունները երկրների միջև։ Մենք խոսում ենք փախստականների և պատերազմների մասին, բայց դա մի բան է, մեկ այլ բան է, որ մենք այս պահին խոսում ենք Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին», - Alpha News-ին ասել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Գերմանիայից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ քննարկումների արդյունքներով: