Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58303

Բոլոր հոդվածները

  • 2024-10-04 19:59
    обзор прессы

    Երևանում մեկնարկում է WCIT2024

    Երևանում աննախադեպ բացման համերգային ծրագրով մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը: Հանրապետության Հրապարակում ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

  • 2024-10-04 19:53
    обзор прессы

    Ընկերությունը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին. ՌԴ գլխավոր դատախազը՝ Վարդապետյանին

    Հայաստանում գործող ընկերություններից մեկը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին։ Իրանական կողմի այս մտահոգության մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է նրա ռուս գործընկեր Իգոր Կրասնովը։

  • 2024-10-04 19:20
    обзор прессы

    Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՔՈՒՆ ՈՒ ԴԱԴԱՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

    ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների՝ քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ հայտարարություն անողներն ասում են՝ ի՞նչ են արել որ, ընդամենը հայրենիք են պահել։ Ես եկեղեցու սպասավորներին չեմ արձագանքում, բայց քանի որ նման «նիկոլական» կարծիք կա, ապա պետք է հայտնեմ կարծիքս։ Եթե ընդամենը հայրենիք պահելն այդքան հեշտ է, դե թող մնացածն էլ պահեին, թող Նիկոլ Փաշինյանն էլ պահեր։ Պետության ղեկավարի թիվ մեկ խնդիրը հայրենիք պահելն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով վերոնշյալ հայտարարություններին։

  • 2024-10-04 18:43
    обзор прессы

    Դատարանը մերժել է Կապանի քաղաքապետի եղբորը կալանավորելու միջնորդությունը

    Դատարանը մերժել է Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած կոռուպցիայի գործով ձերբակալված ուսանող Հովհաննես Փարսյանին (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի եղբայրը) կալանավորելու Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը, «Հրապարակ»-ին հայտնել են կոմիտեից։