Մակրոն․ Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին
Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։
Համաշխարհային հանրությունը պետք է աջակցի Հայաստանին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։
ՀՀ Ազգային ժողովը քննիչ հանձնաժողով է ստեղծել ` Արցախի ժողովրդի սոցիալ–տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ իրականացնելու, ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ եթե հակառակորդը, սովորական զենք օգտագործելով, ծայրահեղ կրիտիկական սպառնալիք է ստեղծում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միջուկային զսպման անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ:
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը` Նյու Յորքումելույթ ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երևանի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հանդիպման ժամանակ այս մասին ասել են ՀԷՑ–ի ներկայացուցիչները, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Անգլիա Ռասկինի համալսարանի Հոգեբանության և սպորտային գիտությունների դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ ստեղծագործական գործունեությանը մասնակցությունը, ինչպես նաև աշխատանքը, կարող է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը՝ ինքնարտահայտման և ձեռքբերումների համար զգալի հնարավորություններ տրամադրելով:
Սարսափելի հեգնանք է, որ Ադրբեջանն այս տարի պետք է հյուրընկալի ՄԱԿ-ի COP29 միջազգային կլիմայական համաժողովն այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ այս երկիրը լուրջ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական հասարակության վրա, որը փորձում է լուծել աշխարհի առջև ծառացած կարևորագույն խնդիրները՝ սկսած կլիմայի փոփոխությունից և վերջացրած սննդի անվտանգությունով ու մարդու իրավունքներով։ Այս մասին Նյու Յորքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Carnegie Corporation-ի և The B Team-ի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. հունվար–օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9 %։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։
ՔՊ–ական որոշ պատգամավորներ, իսկապես ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում ներկայացնելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՔՊ– ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։