Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58358

Բոլոր հոդվածները

  • 2024-09-25 16:14
    обзор прессы

    Գեղամ Մանուկյան․ ՄԱԿ-ի փոխարեն Փաշինյանը գնացել էր Թուրքական տուն

    Նիկոլը չի հանդիպել Էրդողանին, այլ՝ այցելել է... սա էական ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է, որ թերևս դրանք չեն հասկանում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

  • 2024-09-25 16:13
    обзор прессы

    ՀՅԴ․ Ընտրություններից 40 օր առաջ Քամալա Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին

    ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաև նկատել է․ «մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև՝ հանձնառու է «Հայաստանի և իր հարևանների միջև ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

  • 2024-09-25 14:41
    обзор прессы

    Սահակյան․ ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել

    Միջազգային հանցագործությունների հետ կապված Փորձաքննությունների ազգային բյուրոյի կատարած աշխատանքը ակնառու է եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

  • 2024-09-25 14:41
    обзор прессы

    Բլինքենը կհանդիպի Բայրամովի և Միրզոյանի հետ

    Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։