Մամիջանյան. Երևանի և Բաքվի ստորագրելիք փաստաթուղթը «խաղաղության պայմանագիր» անվանելը մեղք է
Փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել Երևանը և Բաքուն, «խաղաղության պայմանագիր» անվանելը մեղք է։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։