«Հայաստան» խմբակցությունը Արցախի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ կներկայացնի
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շուտով կներկայացնի քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ` Արցախի ժողովրդի սոցիալ–տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ իրականացնելու, ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։