Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս
«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Paris Match» ամսագիրը։
«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Paris Match» ամսագիրը։
Սեպտեմբերի 13-ին Հայաստան կժամանի Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։
2024թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում 1 525-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2023թ․-ի հունվար-հուլիսին։ Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 41,1 տոկոսով՝ կազմելով 2 հազար 418 մարդ:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականի յոթ ամսում երկրից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավելացել է, հայտնում է «Интерфакс»-ը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Երեկ Երևանի լողավազաններից մեկից 2 դիմակավորված անձ ներկայանալով ԱԱԾ աշխատակից` առավանգել են մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին այսօր արգելել են մեկնել երկրից: Նա չի անցել «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Բագրատ Եսայանը։
Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար, X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։