Դեսպան․ Իրանը դեմ է, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն իրականացնեն այլ երկրներ
Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը։