Էներգետիկ անվտանգությունը կամրապնդվի. Դավիթաշվիլին՝ սևծովյան մալուխի անցկացման մասին
Սևծովյան ստորջրյա մալուխի անցկացման նախագծի իրականացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։