Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը
Զապորոժիեի ատոմակայանում այսօր անջատվել է 330 կՎ «Ֆերոսլավնայա-1» բարձրավոլտ էներգամատակարարման գիծը, ճառագայթային ֆոնը չի գերազանցում ֆոնային բնական արժեքները։ Այս հայտարարությունը տարածել է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։