Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58938

Բոլոր հոդվածները

  • 2024-08-28 14:58
    обзор прессы

    Երևանում մեկնարկել է արաբագիտության միջազգային գիտաժողովը

    Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ հետազոտողներ, դասախոսներ, գիտնականներ։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ:

  • 2024-08-28 14:58
    обзор прессы

    Վարչապետը չի ստացել Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծման արարողության հրավեր

    Վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը չի ստացել սեպտեմբերի 28-29-ին տեղի ունենալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողության պաշտոնական հրավեր, Armenia Today-ին հայտնեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

  • 2024-08-28 11:51
    обзор прессы

    «Հրապարակ». ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՈՒՌՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

    «Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում առաջիկա օրերին քաղաքական բուռն զարգացումներ են սպասվում․ մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար:

  • 2024-08-28 11:38
    обзор прессы

    Բնակարանային ապահովման ծրագրին դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված 30 ընտանիքի դիմում բավարարվել է

    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած 594 ընտանիքից (1967 անձ) շուրջ 30–ի դիմումն օգոստոսի 26–ի դրությամբ բավարարվել է, և նրանք արդեն ստացել են հավաստագիր։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։