Կառավարությունը ներկայացրել է տաքսու վարորդների գրանցման նոր կանոնները
Հայաստանի կառավարության օգոստոսի 22-ի նիստում ներկայացվել են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող տաքսու վարորդների գրանցման և հարկման նոր կանոնները: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց հարկային մարմնում գրանցման գործընթացը: