ՊԵԿ․ 2024 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863
Հարկ վճարողների կողմից 2024 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։