Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները ենթակա են լուծարման
Մենք բազմիցս ասել ենք, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների և ռուս համանախագահների միջև կապի դադարեցմամբ, և դա տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարին, ինչպես նաև Հայաստանի կողմից Պրահայում Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքում Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս ճանաչելով (դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին) ինչպես նաև գետնի վրա իրավիճակի արմատական փոփոխությամբ, իսկ դա 2023-ի աշնանն էր, ապա ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների հենց այս մանդատը կորցրել է իր արդիականությունը, որը հաստատվել է ԵԱՀԿ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։