Երևանում նշել են ծովակալ Իսակովի ծննդյան 130-ամյակը
Երևանում նշել են Խորհրդային Միության հերոս, գիտնական, աշխարհում միակ «Ծովային ատլասի» հեղինակ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) ծննդյան 130-ամյակը։ Միջոցառումն անցկացվել է Իսակովի հուշարձանի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։