Ակնհայտ է, որ մոնտաժված են. Բագրատ սրբազանի փաստաբանը` ՔԿ-ի հրապարակած ապացույցների մասին
Փաստերը, որոնք ներկայացված էին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։