Ե՞ՐԲ Է ԱՍՎԵԼՈՒ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ
Ավետարանոցը դիմադրել է մինչև հոկտեմբերի 26-ը Հունվարի առաջին օրերին Իլհամ Ալիևը հայտարարեց 2022 թվականը Շուշիի տարի: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընթացիկ տարում հայ հասարակությունը վերջապես կստանա բերդաքաղաքի կորստի հետ կապված եթե ոչ բոլոր, ապա գոնե առանցքային հարցերի պատասխանները։ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ավարտից հետո ՀՀԿ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոստովանեց, որ իրեն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է եղել մարտական գործողությունների հրամանատարը Հադրութ-Շուշի հատվածում։