Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 379

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2021-09-10 18:41
    анализ

    «ԱՊԱԳԱ»-Ն ԵԿԱՎ ԱՆՆԿԱՏ

    Կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների վճարումը ՀայՓոստ փոստային օպերատորի բաժանմունքներում հետաձգվում է այն պատճառով, որ նախարարությունը չի փոխանցել բավարար ֆինանսական միջոցներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: « ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • 2021-09-08 21:03
    мнение

    ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՆՇԱՁՈՂԸ

    Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տվյալներով, գեներալ-մայոր Միխայիլ ԿՈՍՈԲՈԿՈՎՆ է:

  • 2021-09-03 18:24
    анализ

    ԹԱԼԱՆԻ «ՑՈՒՑԱՆՄՈՒՇ»

    Ռազմական տեխնիկան, որը չէին կարողացել հասցնել Աբու Դաբի՝ ցուցահանդեսում ներկայացնելու, այժմ չեն կարողանում տուն վերադարձնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հայկական ցուցանմուշների Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,- հայտարարել է նախարարը։ Տեղի ունեցածը կրկին ցույց է տալիս, որ պետք է համագործակցել միայն փորձված ընկերությունների հետ, հավելել է նա։

  • 2021-08-31 08:14
    анализ

    ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ…

    Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

  • 2021-08-27 18:49
    анализ

    ԹՇՆԱՄՈՒ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստում մեկնաբանել է Իրան-Հայաստան միջպետական մայրուղու, ներառյալ Կապան-Գորիս ճանապարհահատվածի արգելափակման միջադեպը:

  • 2021-08-26 16:20
    анализ

    ՀԱՆՑԱՎՈՐ ԵՆ Ե՛Վ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ե՛Վ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

    Ադրբեջանական 50 կամ ավելի զինծառայողներ 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը Դավիթ-Բեկ գյուղի շրջանում և հրաժարվում են բացել: Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

  • 2021-08-13 08:10
    анализ

    ԳՈՐԾԻՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՄԵԿ ՈՒՐԻՇՈՎ

    ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում երկրի բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 72 մլրդ դրամով: Իսկ դա գրեթե 10-տոկոսանոց աճ է, ինչը, բնականաբար, դրական ցուցանիշ է։ Ճիշտ է, համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ երկրում մոլեգնում էր կորոնավիրուսը, հայտարարված էր լոքդաուն և արտակարգ դրություն, խիստ սահմանափակումներ էին մտցված ձեռնարկությունների գործունեության առումով, այնքան էլ կոռեկտ չէ։ Այդուհանդերձ դրական շարժ է արձանագրվում։ Գոնե ինչ-որ չափով։

  • 2021-08-10 09:17
    анализ

    ՉԶՍՊՈՂ ԳՈՐԾՈՆ

    Ադրբեջանական զինված ուժերի մտքով անգամ չպետք է անցնի խախտել Հայաստանի սահմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ զորամասերից մեկում ներկայացնելով 3-րդ կորպուսի նոր հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2021-08-05 22:10
    анализ

    Ե՞ՐԲ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԱԾ Է

    Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2021-08-04 08:17
    мнение

    ԴԵԲՅՈՒՏ ԵՎ ԳԱՂԱՓԱՐ

    8-րդ գումարման հայոց խորհրդարանի դեբյուտը հիշեցրեց մեծ կոմբինատորի դասախոսության թեզիսները «արդյունավետ դեբյուտային գաղափարի» մասին: Բենդերի վարկածով, հիշեցնեմ, «դեբյուտը, ընկերները, դա «քվազի ունա ֆանտազիան» է, իսկ գաղափարը, ընկերներ, դա մարդկային միտքն է՝ ամփոփված տրամաբանական շախմատային ձևի մեջ»: