Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 363

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2021-06-17 20:39
    мнение

    ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

    Միամտություն կլիներ կարծել, թե կապիտուլյանտի ու իր թիմի նախընտրական քարոզարշավը կարող է հիմնված լինել այլ բանի վրա, բացի հիստերիաներից, փողոցային հռետորաբանությունից, մրցակիցներին հասցերված սպառնալիքներից։ Ծիծաղելի կլիներ ՔՊ-ից ակնկալել փոքրիշատե լուրջ նախընտրական ծրագիր, որով նրանք կներկայանային մեղսունակ հասարակությանը։ Ապագայի ի՞նչ նորմալ ծրագրեր կարող են ծնվել նրանց գլխում, ովքեր պախարակում են անցյալն ու բացահայտ աղտեղում ներկայի մեջ: Ի՞նչ նոր գաղափարներ կարող են ծնել նրանք, ովքեր նույնիսկ իրենց ավելի վաղ հնչեցված խնդիրները ոչ միայն պարզապես չեն կատարել, այլ իսպառ մոռացել են դրանց մասին։

  • 2021-06-16 15:47
    анализ

    ՈՒԶՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐՈՂ

    Ինչքան ավելի քիչ ժամանակ է մնում քվեարկության օրվան, այնքան ավելի է ընկնում կապիտուլյանտի վարկանիշը, այնքան ավելի հաճախ է նա կրկնում «պողպատե մանդատի» թեզը, այնքան աճում է ագրեսիան նրա ելույթներում, իսկ ձեռքին հայտնվել է մուրճը՝ գլխավոր գործիքը նիկոլիզմի զինանոցում։ Զավեշտալի է, իհարկե, նայել, թե ինչպես է Նիկոլը թափահարում պետական համակարգի գործնականում հիմնահատակ ու մեթոդաբար փլուզման եռամյա գործընթացը խորհրդանշող այդ առարկան։

  • 2021-06-11 18:48
    анализ

    ՈՉ ԱԴԵԿՎԱՏԻ ՄՈԴԵԼԸ…

    Կոմպրոմատը, որով սպառնում էր Սերժ Սարգսյանը, օգնեց ցույց տալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ողջ էությունը։ Այդ մասին հայտարարել Է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաք իր նախընտրական այցի ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ նախօրեին Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները հայտարարել են կոմպրոմատի մասին, որը ջախջախելու է Փաշինյանին ու իր ողջ նախընտրական քարոզարշավը: Բայց Փաշինյանի խոսակցության հրապարակված ձայնագրությունից, իբր, պարզ է դառնում, թե ինչ փակուղային վիճակում է ինքը ժառանգել բանակցային գործընթացը 2018-ի մայիսին։ Իշխանափոխության հետ դա կապ չունի, ասել է նա։ Դեռևս 2016 թվականի հունվարին, երբ Հայաստանում իշխանափոխության մասին ոչ ոք չէր էլ մտածում, միջնորդներն առաջարկել են հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից։

  • 2021-05-31 19:04
    анализ

    ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուսով է, թե իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհավաքի ձայների 60 տոկոս: Այդ մասին նա հայտարարել է մայրաքաղաքի վարչական երեք շրջաններում կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը, քանի որ հենց դա է այն նշաձողը, որը թույլ կտա ի չիք դարձնել բոլոր դավադիր ծրագրերը Երրորդ Հանրապետության դեմ», - նշել է նա:

  • 2021-05-27 19:44
    анализ

    ՈՒՐԵՄՆ ԿՈՉԵՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեղադրել է ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին բավականաչափ արագ չարձագանքելու մեջ, ինչը, նրա կարծիքով, այսօր հանգեցրել է վեց հայ զինծառայողների գերեվարման: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Մակունցը զինծառայողների գերեվարումն անվանել է առևանգում, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին: «Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,- հայտարարել է նա։ Մակունցը հավելել է, որ հասարակությունն ու ինքն անձամբ ավելի օպերատիվ գործողություններ էին ակնկալում ՀԱՊԿ-ից և «այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»:

  • 2021-05-26 20:23
    анализ

    ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • 2021-05-15 17:23
    анализ

    ԹԱՆԿ ՆՍՏՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

    2020 թվականի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմին վճարվել են 363 178 700 դրամի պարգևավճարներ: Ավելին, որոշ աշխատակիցների տրվել են իրենց աշխատավարձերը գերազանցող պարգևավճարներ, հաղորդում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի տվյալները։

  • 2021-05-10 18:40
    анализ

    ԹԱՎԻՇԸ ԹՈՂԵԼ Է ԼՈԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

    Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի տոնի առթիվ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Sputnik Արմենիան։ «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին»,- գրել է Միրզոյանը։ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով, Շուշին եղել և մնում է հայկական ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և չնայած քաղաքն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պետք է մնա հայկական վերածննդի խորհրդանիշը:

  • 2021-05-05 18:22
    анализ

    ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

    Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:

  • 2021-04-27 17:00
    анализ

    ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ: ԻՍԿ ՄԵՆՔ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵ՛ՆՔ

    Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայումս ոչ մի երկխոսություն չի ընթանում։ Այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։ Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխվել. նա պատրաստ է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ առանց նախապայմանների, հաղորդում է Sputnik Արմենիան: