«Հրապարակ». ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԿԱ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔ ՀԱՍՑՆԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ` ՎԱՌԵԼԻՔ ՉԿԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշարված Արցախի մարդիկ կիսաքաղցած են։ Փողոցներում, հերթերում ուշաթափվում են։ Երեկ Ստեփանակերտի փողոցում հղի կին է ընկել։ Նրան շտապօգնությունը տարել է հիվանդանոց, որտեղ ոչ մի միջոց չկա՝ բուժօգնություն ցույց տալու։ Նախօրեին էլ մի տարեց տղամարդ էր վատացել հացի հերթում։ Պատճառը թերսնվածությունն է։ Ստեփանակերտցիներից մեկը մեզ ուղարկեց իր 1 օրվա սննդի չափաբաժինը՝ 1 մեծ լոլիկ և 3 վարունգ։