«Փաստ». ՀՀԿ-Ն ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՈՒԺԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՐՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանել այս կամ այն ուժին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախ ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, հայտնեց, որ կուսակցությունն առհասարակ նման հարց չի քննարկել։