ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ CASEKEY ԲԻԶՆԵՍ ՄՐՑՈՒՅԹԻՆ

2023-06-16 15:36

Արցախցի 30 երիտասարդ այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին։ Մինչև մրցույթը, որը տեղի է ունենալու նոյեմբերին, արցախցի երիտասարդների համար անցկացվում է վեցամսյա առցանց դասընթաց: Հայաստանի առաջատար մասնագետներն ու քոուչները նրանց կփոխանցեն տեղական և միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ: