«Ժողովուրդ». ԱՐՏԵՐԿՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 2,5 ԱՆԳԱՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 2,1 մլրդ դոլարին համարժեք գումար: Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: