Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՀԱՅԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՏՎԱԾԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է 2 ՃԱԿԱՏՈՎ
Հայ ժողովրդի գիտակից հատվածը պայքարում է երկու ճակատով` արտաքին և ներքին, արտաքին ճակատում` թշնամիների դեմ, ներքին ճակատում` իշխանությունների պարտվողական դիրքորոշման։ Խորհրդարանում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումների ժամանակ։