«Փաստ». ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ընդդիմությունը մասնավորաբար նշել է, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։