ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ԵՎ ՆՎԱԶԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

2022-02-05 15:39

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի և Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։