ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է, ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԵՐԱՆՈՒՄ
Վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի ավելի քան 46 900 քաղաքացի։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար (տե՛ս գծապատկերը): Ընդհանուր առմամբ, 2017-2021 թվականներին մեր քաղաքացիներից գրեթե 153 800-ը ռուսական անձնագիր է ստացել։ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի նկատմամբ սա կազմում է մոտ 5,2%։