Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇՐՋԵԼ ՍՏՈՐԱՑՄԱՆ ԷՋԸ
Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը, բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: