ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ «ՉՈՐ» ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՅԱԿԱԶՄԻ ՎՐԱ Է ԲԱՐԴՈՒՄ

2021-11-04 12:36

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։