ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

2024-09-04 10:44

Անտարկտիդայում սառցե ծածկույթի հալչելը կհանգեցնի այն բանին, որ մարյցամաքի քաշն ավելի կփոքրանա, ինչն էլ թույլ կտա, որ ցամաքը բարձրանա, գրել է SciTechDaily-ն։ Թե ինչպես է բարձրացող հողը փոխգործակցում վերն ընկած սառցե վահանի հետ և ազդում ծովի մակերևույթի բարձրացման վրա՝ դեռևս քիչ է ուսումնասիրված։ Օհայոյի և Մակգիլի համալսարանների գիտնականները որոշել են ավելի հանգամանալից ուսումնասիրել այդ գործընթացը։