«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ ՈՐՈՇ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՇՆՉԵՑ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ
«Շատերին հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը, թե ինչպես Գյումրիից քայլելով հասավ Երևան ու իշխանություն վերցրեց, ինչպես նախկինների մերժման լոզունգը թեժ պահեց 3 տարի, թե ինչպես կարողացավ քանդել բոլոր պետական ինստիտուտները և դա ներկայացնել որպես բարեփոխում, թե ինչպես երկիրը տարավ պարտության և այսքան կորուստներից հետո հասարակության որոշ հատվածի ներշնչեց, որ այդ պարտության մեղավորը նախկիններն են։ Թե ինչպես է կարողանում այս պարտությունից ու ցավալի կորուստներից հետո մնալ երկրի ղեկին, ավելին՝ շրջել երկրով մեկ, հոխորտալ ու սպառնալ, միաժամանակ վստահորեն պնդել, որ վերարտադրվելու է։