Արցախի հերոս․ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ԱՅՍՊԻՍԻՆ ՉԵՆՔ ԵՂԵԼ, ՊԻՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան հնարավոր դարձավ, քանի որ հեղափոխությունից հետո ճիշտ չեն գնահատվել մեր զինուժի հնարավորությունները և համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել պաշտպանության բանակը զինելու համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին անարգել, առանց դիմադրության խախտում է մեր սահմանը։