«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել և կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, և ինչ հիմք կա նրանց կալանքի համար: