«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՏԵՌՈՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում: