ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԻՄՆ Է.

2021-04-19 14:13

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը։  Շուրջ 40 վարորդներ փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Նրանք գործատուից պահանջում են աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը  փոխել ֆիքսված աշխատավարձով։