«Փաստ». ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՒԶՈՒՄ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը: