ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՖԼԱՅ ԱՐՆԱ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

2024-05-23 19:48

Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։