ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՔ ՉԷ ԱՆՀԱՐԿԻ ՎԱԽԵՆԱԼ ԿԱՄ ՎՏԱՆԳ ԶԳԱԼ. ՃԶՄԱՉՅԱՆԸ` «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

2024-02-20 09:48

Մեր նման փոքր երկրի բանկային համակարգ երբ նոր խաղացող է մտնում, վատ չէ, առավել ևս, եթե խոշոր խաղացողը ինստիտուցիոնալ կառույց է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բանկերի միության նախկին նախագահ, Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Ճզմաչյանը` անդրադառնալով «Վրաստանի բանկի» կողմից հայկական շուկա մուտք գործելուն։