«Հրապարակ». ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ՄԵԾ ՄԱՍՇՏԱԲԻ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, և 24 ժամում պետք է նաև ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն: