ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄՏՔԵՐԻ ԱՆՈՐՍԱԼԻ ԸՆԹԱՑՔ

2021-12-20 19:07

Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով, կառավարության նիստից հետո հայտարարել է լրագրողներին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերի դեպքում գնաճը զուսպ լինի», - ասաց նախարարը։ «Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց նախարարը, հաղորդում է Aysor.am-ը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ 20 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Է ԿՆՔԵԼ «RESPONSABILITY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀԵՏ

    2021-12-16 16:55

    Դեկտեմբերի 16, 2021 Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

  • «ՀԱՅRATE» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

    2021-12-14 15:29

    Դեկտեմբերի 10-ին կայացավ «հայrate»-ի՝ Հայաստանում առաջին անգամ ուսանողների շրջանում գրավիչ գործատուների մրցանակաբաշխությունը:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ. ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐ` ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆ 6 ԱՄՍՎԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԵՎ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

    2021-12-10 17:53

    10 դեկտեմբերի, 2021 Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-12-10 10:18

    Ամերիաբանկը մշակել և դեկտեմբերի 8-ից գործարկել է բիզնես վարկավորման երկու աննախադեպ առաջարկ, որոնք թույլ են կտան բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ձևավորել զարգացման նոր հնարավորություններ։  

  • ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄԵՐՕՐՅԱ ՆՇԱՁՈՂԸ

    2021-12-09 20:47

    Food Republic ռեստորանների սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) ծանուցել են Երևանում աշխարհահռչակ Hard Rock Cafe ապրանքանիշի բացման նախագծի մեկնարկի մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ինչպես հացորդել են ANIF-ի մամլո ծառայությունից, օրերս Food Republic-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ: ANIF-ը մասնակցում է ծրագրին COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման համար ստեղծված հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության շրջանակներում: ANIF-ը համաֆինանսավորում է նախագիծը՝ 48% մասնակցությամբ։

  • ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ

    2021-12-09 09:04

    Հավանաբար կգա մի օր, երբ կգնահատվի թավշե իշխանության կողմից Հայաստանին հասցված վնասի ողջ մասշտաբը, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ դա աստղաբաշխական է։ Տվյալ դեպքում խոսքը պատերազմի և դրա հետևանքների մասին չէ, մարդկային հազարավոր կյանքերի և հսկայական տարածքների կորստի մասին չէ, ոչ էլ շարունակվող կապիտուլյանտային քաղաքականության ու երկրի անվտանգության կորստի։ Խոսքը հայկական պետությանը թավիշի բերած տեղային աղետների մասին է։ Իսկ ավելի ճիշտ՝ մի պատուհասի մասին, որը պերճախոս կերպով բնորոշում է «հեղափոխությամբ ծնված» իշխանության վնասաբեր էությունը։

  • Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԿԲ-Ն ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ

    2021-12-08 18:15

    ՀՀ ֆինանսական շուկայում մի քանի օրում դոլարի փոխարժեքը 478 դրամից հասավ 492 դրամի: Դրամի նման թռիչքային արժեզրկման պատճառները պարզելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

  • «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ԾԱՄՈՆ»՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ

    2021-12-07 20:44

    Հայաստանի կառավարությունը պետք է երկարաձգի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը հանրապետություն։ Այս մասին ասված է «Մանթաշով» գործարարների միության, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության բաց նամակում՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը, հաղորդում Է News.am-ը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    2021-12-07 17:29

    Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել արևային էներգիայով աշխատող տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվում է «Բարի Արև» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ: