ԻՆՉՊԵՍ ՇՔԵՂ ՆՎԵՐ ՊՈԿԵԼ ՉԱԳՈՒՃՈՎ…
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հանրապետությունը «համաձայնել է նվեր ընդունել» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը (412250 բաժնետոմս՝ 20-հազարական դրամ արժողությամբ): Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Բաժնետոմսերը կառավարող լիազոր մարմինը լինելու է վարչապետի աշխատակազմը: Պայմանագրի կնքումն ու սեփականության իրավունքների պետական գրանցումը կատարվելու են 10-օրյա ժամկետում՝ նվիրատուի հաշվին։