ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ, ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԻՐԵՆՑ ՎՐԱ ԴՐՎԵԼ Է ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

2021-09-13 09:37

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից, երբ ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանով իրենց վրա դրվել է հակաիրավական պարտավորություն, իսկ իրենք բարեխիղճ են և չեն ուզում խախտել ՀՀ ԱՕ-ը:

  • Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ. ՍԽԱ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

    2021-09-08 19:42

    Սխա՞լ են արդյոք ՀՀ իշխանությունները հաշվարկել հաղորդակցության ապաշրջափակման և հայկական շուկա թուրքական էժան ապրանքների ներթափանցման հետ կապված ռիսկերը: Սխա՞լ են հաշվարկել, թե ինչ կլինի հայկական տեքստիլի ու գյուղատնտեսության հետ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

  • «ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ 13». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    2021-09-07 18:41

    Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:

  • ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ՓՄՁ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

    2021-09-07 18:28

    Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Համաձայնագիրը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրել են ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

  • ՊԱՐԵՆԱՅԻՆ... ՎՏԱՆԳ, կամ՝ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

    2021-09-06 19:14

    Օրերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն» հերթական զեկույցը այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ, որից պարզ է դառնում, որ պարենային անվտանգության կամ սննդամթերքով ինքնապահովվածության մակարդակը Փաշինյանի կառավարման ընթացքում լրջորեն զիջել է դիրքերը:

  • Արա ՄԱՐՋԱՆՅԱՆ․ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ԼԱՐՎԱԾ

    2021-09-04 10:29

    Էներգետիկ իրավիճակը Հայաստանում լարված կլինի, բայց ոչ կրիտիկական: Այս մասին այսօր ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը «Հայաստանի և Արցախի էներգետիկայի մշուշոտ հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով, Արցախում պատերազմի հետևանքով մենք ունեցանք նաև էներգետիկ կորուստներ:

  • ԹԱԼԱՆԻ «ՑՈՒՑԱՆՄՈՒՇ»

    2021-09-03 18:24

    Ռազմական տեխնիկան, որը չէին կարողացել հասցնել Աբու Դաբի՝ ցուցահանդեսում ներկայացնելու, այժմ չեն կարողանում տուն վերադարձնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հայկական ցուցանմուշների Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,- հայտարարել է նախարարը։ Տեղի ունեցածը կրկին ցույց է տալիս, որ պետք է համագործակցել միայն փորձված ընկերությունների հետ, հավելել է նա։

  • ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «JUSTQR» ԱՆՀՊՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    2021-09-03 12:43

    Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության և Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:

  • «Ժողովուրդ». ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ

    2021-09-02 11:33

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հիմնադրած menu.am ընկերությունը ևս 400 դրամով թանկացնում է առաքման ծառայությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է գերբեռնվածությունը։ Նկատենք՝ տաքսի ծառայությունների թանկացումը ևս կապվում էր գերբեռնվածության հետ։ Այսինքն՝ այս պատճառաբանությամբ կարող է թանկանալ ամեն ինչ։

  • Yerevan.Today. ԱԼԻևՆԵՐԻ ԿԼԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ SOCAR ԸՆԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄՏՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

    2021-09-01 09:08

    Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։