ՀԿԵ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ
Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար: Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ: